Տան վարձի փողը չի հերիքում,որ տանք, թոշակը քիչ է․ արցախցի
Հասարակություն
18:42 29/03/2025
Հայաստան

Տան վարձի փողը չի հերիքում,որ տանք, թոշակը քիչ է․ արցախցի

« Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից եկել եմ: Ոնց էիք ապրում Արցախում, ոնց է ապրում ձեր ընտանիքը: Չեմ կարող ասել էդքան վատ, բայց ոչ էլ՝ լավ: Հատկապես տան հարցը դժվար է, չի հերիքում դրամական միջոցները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի պապիկը՝ նշելով, որ Երևանում վարձով բնակարանում ապրում են երկուսով, երկուսն էլ՝ թոշակառու։

«Տունը, որը  վարձել ենք, 150000 դրամ է, վարձի փողը չի հերիքում: Պետք է մտածենք, թե ոնց անենք, որ կարողանաս վարձը տանք: Թոշակներն այնքան շատ չի: Հիմա էլ ասում են՝ ապրիլից պետք է կրճատենք: Այդ քայլը չի համապատասխանում ժողովրդի մեծամասնության պահանջներին: Տան վարձը միջինը 150 է, բայց տալիս են 50000 դրամ, որը չափազանց քիչ գումար է: Առաջին դժվարությունը, որ հանդիպում են ժողովուրդը, կոնկրետ մեր ընտանիքը, այդ հարցն է: Եթե էդ հարցը գոնե կարգավորված լիներ, կարելի էր մի քիչ թոշակից պահել, սնվել: Իսկ հիմի ես մտածում եմ, որ ասում են փողը կրճատելու են, էդ գումարը թե ոնց ենք ապրելու՝ չգիտեմ»,- ասաց Ազատության հրապարակում հանրահավաքի եկած արցախցին։

Մեր հարցին,թե արդյո՞ք ունեն երեխաներ, արցախցին ասաց․ «Մի ողջ մնացած աղջիկ ունեմ, տղաս չկա: Աղջիկս գտնվում է Ռուսաստանում: Տղաս՝ Արցախում էր»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տան վարձի փողը չի հերիքում,որ տանք, թոշակը քիչ է․ արցախցի